Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ․ Շփման գծում օպերատիվ իրադրությունն անփոփոխ է


ԼՂ ՊԲ զինծառայողը շփման գծում, ապրիլ, 2016թ․
ԼՂ ՊԲ զինծառայողը շփման գծում, ապրիլ, 2016թ․

Մայիսի 4-ի լույս 5-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, 60 մմ ականանետ և TR-107 տիպի ռեակտիվ հրթիռային կայանքներ:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ողջ երկարությամբ մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու ուղղությամբ, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG