Մատչելիության հղումներ

ՀՀ դեսպանը հանդիպումներ է ունեցել Ուրուգվայի ղեկավարության հետ


Հայաստանի դեսպան Ալեքսան Հարությունյան և Ուրուգվայի խորհրդարանի նախագահ Ջերարդո Ամարիլլո
Հայաստանի դեսպան Ալեքսան Հարությունյան և Ուրուգվայի խորհրդարանի նախագահ Ջերարդո Ամարիլլո

Ուրուգվայում Հայաստանի դեսպան Ալեքսան Հարությունյանը վերջին օրերին հանդիպումներ է ունեցել Մոնտեվիդեոյում՝ հանգամանալից ներկայացնելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած վերջին իրադարձությունները։

Հայաստանի դեսպանին ընդունել են երկրի փոխնախագահ Ռաուլ Սենդիկը, խորհրդարանի նախագահ Ջերարդո Ամարիլլոն, արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոան, փոխնախարար Խոսե Կանսելան։

Հարությունյանը փաստեր է ներկայացրել խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի զինվորների կողմից կատարված անմարդկային ոճիրների մասին։

Հայաստանի դեսպանը հանդիպել է նաև Ուրուգվայի պետական համալսարանի ռեկտոր Ռոբերտո Մարգարյանի և հայ համայնքի կառույցների ներկայացուցիչների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG