Մատչելիության հղումներ

Երևանը բանակցային մթնոլորտի վերականգնման որոշակի քայլեր է ակնկալում


Լուսանկարը՝ Հայաստանի ԱԳՆ-ի
Լուսանկարը՝ Հայաստանի ԱԳՆ-ի

Պաշտոնական Բաքուն շարունակաբար մերժել է ղարաբաղյան խնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ միջազգային հանրության կոչերը, այսօր Պրահայում ԵՄ Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի արտգործնախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը։

«Ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիվ գործողությունները պատճառ են դարձել բազմաթիվ զոհերի և վիրավորների, դրանք, միաժամանակ, ուղեկցվել են միջազգային մարդասիրական և մարդու միջազգային իրավունքների ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտումներով», - իր ելույթում ասել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Ընդգծելով, որ Ադրբեջանը փորձում է հող նախապատրաստել նոր ռազմական հարձակումների համար, որոնք կարող են ունենալ անկանխատեսելի հետևանքներ ողջ տարածաշրջանի համար, Նալբանդյանը, Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն, այսօրվա հրամայականն է համարել՝ «կանխել ապրիլի սկզբին տեղի ունեցածի կրկնությունը ապագայում, երաշխավորել, որ այս խնդրին ռազմական լուծում տալու վտանգավոր փորձերն արդյունավետ կերպով կսանձահարվեն»: «Համանախագահների կողմից առաջադրված վստահության ամրապնդման միջոցների կյանքի կոչումը, ներառյալ՝ հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի և թիմի կարողությունների մեծացումը, անկասկած, կնպաստեն այդ նպատակի իրագործմանը։ Նման որոշակի քայլերը կարող են թույլ տալ վերականգնել բանակցային մթնոլորտը, շարունակելու խաղաղ գործընթացը», - ասել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG