Մատչելիության հղումներ

logo-print

Քրգործ՝ Փշատավանի գյուղապետի ընտրության ժամանակ լրագրողի աշխատանքը խոչընդոտելու դեպքով


Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) տեղեկացնում է՝ «Հայկական ժամ» լրատվական կայքի լրագրող Հերմինե Մանուկյանը հաղորդում է տվել այն մասին, որ ապրիլի 17-ին նույն կայքի խմբագիր Աննա Գևորգյանի հետ Արմավիրի մարզի Փշատավան գյուղում համայնքի ղեկավարի ընտրությունները լուսաբանելու ընթացքում մի քանի երիտասարդներ խոչընդոտել են իրենց մասնագիտական լիազորությունների իրականացմանը, նրանցից մեկն իր ձեռքից խլել է լուսանկարչական խցիկը, իսկ մյուսը կոտրել է ձայնագրիչը և հիշողության կրիչը:

Համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով՝ ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը մի խումբ անձանց կողմից՝ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով։

Կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG