Մատչելիության հղումներ

ՄԱԿ ԱԽ-ը հրատապ նիստում կքննարկի ճգնաժամը Հալեպում


Սիրիա - Ապստամբ զինյալների կողմից հրթիռակոծության հետևանքով հրդեհ է բռնկվել Հալեպի «Ալ-Դաբիթ» ծննդատանը, 3-ը մայիսի, 2016թ․

Սիրիա - Ապստամբ զինյալների կողմից հրթիռակոծության հետևանքով հրդեհ է բռնկվել Հալեպի «Ալ-Դաբիթ» ծննդատանը, 3-ը մայիսի, 2016թ․

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ՄԱԿ ԱԽ) այսօր հրատապ նիստ կանցկացնի՝ քննարկելու ճգնաժամը Սիրիայի Հալեպ քաղաքում, որտեղ մարտական գործողությունները սպառնում են ի չիք դարձնել միջազգային խաղաղարար ջանքերը:

Լրատվական գործակալությունների փոխանցմամբ՝ նիստը հրավիրել են Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան:

Ֆրանսիայի դեսպան Ֆրանսուա Դելատրը Հալեպը բնորոշել է որպես Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին դիմադրության «նահատակվող կենտրոն»:

Մեծ Բրիտանիայի դեսպան Մեթյու Ռայքրոֆթը, իր հերթին, ընդգծել է․ - «Հալեպը այրվում է, և անչափ կարևոր է, որ մենք կենտրոնանանք այս խիստ առաջնահերթ խնդրի վրա»:

Երեկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Հալեպում հրադադարի մասին կարող է հայտարարվել «ամենամոտ ժամանակներս, նույնիսկ առաջիկա ժամերին»:

Հիշեցնենք՝ Հալեպում կառավարական զորքերի և ընդդիմադիրների միջև բախումները վերջերս սրվել են, մարտական գործողությունների հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ հայ բնակչության շրջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG