Մատչելիության հղումներ

logo-print

ԼՂ ՄԻՊ զեկույցն ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ տպագրվել է


Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանի լոգոն

Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանի լոգոն

Տպագրվել է Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) միջանկյալ զեկույցը՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից Ղարաբաղի խաղաղ բնակչության և Պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում կատարված դաժանությունների մասին:

Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փոխանցմամբ, զեկույցը ներկայացվել և շարունակելու է ներկայացվել միջազգային կազմակերպություններին:

«Այն արդեն իսկ ստացել է միջազգային արձագանք և իրենից ներկայացնում է մարդու իրավունքների խախտումների բացահայտման տեսանկյունից հիմնավոր և ճշգրիտ ձևակերպումներով փաստաթուղթ», - ասված է հաղորդագրությունում:

Ղարաբաղի ՄԻՊ աշխատակազմը նշում է, որ զեկույցում փաստարկված վերլուծված են Ադրբեջանի հայատյաց՝ միջազգային իրավապաշտպան բոլոր պահանջները խախտող քաղաքականությունը, ինչպես նաև դրա սարսափեցնող հետևանքները՝ դաժանությունների կոնկրետ օրինակներով:

«Զեկույցում քննարկված են Ադրբեջանի կողմից հայկական ծագում ունեցող մարդկանց նկատմամբ ատելության և բռնության դրդելու մասին վկայող՝ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների օբյեկտիվ գնահատականները, ինչպես նաև ներկայացված է ատելության քարոզը զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական ցանցերում: Վեր են հանված մարդու իրավունքների ոլորտի միջազգային չափանիշների, ինչպես նաև միջազգային հումանիտար իրավունքի պահանջների խախտումները: Այդ տեսանկյունից են վերլուծված քաղաքացիական խաղաղ բնակչության, ինչպես նաև ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայողների նկատմամբ հարձակումների, անմարդկային վերաբերմունքի դեպքերը», - ասված է հաղորդագրությունում:

ՄԻՊ աշխատակազմը նշում է, որ զեկույցը պարունակում է լուսանկարներ և դաժանության դեպքերի նկարագրություններ, որոնք պահանջում են զգուշացում: «Ընդ որում, զեկույցում օգտագործված են միայն այնպիսի լուսանկարներ, որոնք լայնորեն տարածվել և քննարկվել են զանգվածային լրատվության միջոցներում», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG