Մատչելիության հղումներ

logo-print

ԼՂ ՊՆ․ Շփման գծում լարվածությունը պահպանվել է


ԼՂ ՊԲ զինծառայողը մարտական հերթապահություն է իրականացնում շփման գծում, ապրիլ, 2016թ․

ԼՂ ՊԲ զինծառայողը մարտական հերթապահություն է իրականացնում շփման գծում, ապրիլ, 2016թ․

Մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է լարվածությունը:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և ականանետերից շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG