Մատչելիության հղումներ

Նալբանդյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահին է ներկայացրել Բաքվի ագրեսիայի հետևանքները


ԵԱՀԿ ԽՎ նախագահ Իլկա Կաներվա, արխիվ
ԵԱՀԿ ԽՎ նախագահ Իլկա Կաներվա, արխիվ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր Հելսինկիում հանդիպել է ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) նախագահ Իլկա Կաներվայի հետ:

«Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահին ներկայացրեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիվ գործողությունների հետևանքները, դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ջանքերը», - փոխանցում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը, - «Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների վրա։ Նախարարը հավելեց, որ Ադրբեջանը շարունակում է արհամարհել հրադադարը հարգելու մասին միջազգային հանրության կոչերը, ոտնահարել 1994-1995թթ. զինադադարի հաստատման և ամրապնդման մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերը»։

Այս առումով Իլկա Կաներվան նշել է, որ ուժի կիրառումն անընդունելի է, և հավելել, որ ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովն ամբողջովին սատարում է միջնորդության միջազգային մանդատ ունեցող Մինսկի խմբի եռանախագահների ջանքերը՝ ուղղված բանակցությունների միջոցով ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնմանը։

Զրուցակիցները քննարկել են ԵԱՀԿ-ի օրակարգային մի շարք հարցեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG