Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիան Սիրիայի սահմանի մոտ մեքենայի պայթյունի համար ԻՊ-ին է մեղադրում


Թուրքիայի և Սիրիայի՝ ԻՊ վերահսկողության տակ գտնվող տարածքի միջև սահմանը, արխիվ

Թուրքիայի և Սիրիայի՝ ԻՊ վերահսկողության տակ գտնվող տարածքի միջև սահմանը, արխիվ

Թուրքիան մեղադրում է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորմանը ավտոմեքենայի պայթյունի համար, ինչի հետևանքով երկու ոստիկան է մահացել, ավելի քան 20 մարդ վնասվածքներ է ստացել: Դեպքը տեղի է ունեցել Սիրիայի սահմանին մոտ:

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ երեկ ավելի քան 50 մարդ է ձերբակալվել:

Հիշեցնենք՝ մեկ շաբաթ առաջ էլ Բուրսա քաղաքում էր ահաբեկչական գործողություն տեղի ունեցել: Նախարարության տվյալներով՝ 23-ամյա մահապարտը, որը պայթեցրել է իրեն՝ վնասելով 13 մարդու, Թուրքիայում արգելված Քրդական բանվորական կուսակցությունից (PKK) էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG