Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն մտադիր է հավելյալ ուժեր տեղակայել Բալթյան երկրներում և Լեհաստանում


ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթեր, արխիվ

ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթեր, արխիվ

ՆԱՏՕ-ն մտադիր է առանձին ռոտացիոն վերգետնյա ուժեր կենտրոնացնել Բալթյան երկրներում և, ամենայն հավանականությամբ, Լեհաստանում՝ Ռուսաստանի ագրեսիան զսպելու համար: Այդ մասին երեկ գերմանական Շտուտգարտ քաղաքում հայտնել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը՝ հավելելով, որ խոսքը 4 գումարտակի, ավելի քան 4 հազար հոգուց բաղկացած զորքի մասին է:

Սա կլինի համալրում հաջորդ տարվա փետրվարին Արևելյան Եվրոպայում տեղակայվելիք 4 հազար 200 թվակազմով զորքերին:

Քարթերի խոսքով՝ առանձին ռոտացիոն վերգետնյա ուժերի կենտրոնացման հարցը Հյուսիսատլանտյան դաշինքում կքննարկվի, ամենայն հավանականությամբ, հունիսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG