Մատչելիության հղումներ

Շփման գծում հարաբերականորեն խաղաղ է


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրետանային ստորաբաժանումը շփման գծում, ապրիլ, 2016թ․
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրետանային ստորաբաժանումը շփման գծում, ապրիլ, 2016թ․

Ստեփանակերտը ապրում է սովորական կյանքով, մարդիկ զբաղված են իրենց առօրյա գործերով:

Արդեն երկրորդ գիշերն է, որ անհամեմատ խաղաղ է անցնում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում:

Այդուհանդերձ, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, այս գիշեր ևս շփման գծում հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ և 82 միլիմետրանոց ականանետեր:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն, ասված է հաղորդագրությունում:

Նշենք, որ նախորդ օրերին ադրբեջանական կողմի կիրառած զինատեսակները անհամեմատ ավելի մեծ տրամաչափի էին:

Հիշեցնենք՝ երեկ Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն, հակառակորդը ուժերի կուտակումներ էր իրականացնում: Բայց անցած գիշեր դա, ըստ էության, որևէ հետևանքներ չի ունեցել, հայկական կողմը որևէ կորուստներ չի կրել:

Ստեփանակերտը ապրում է սովորական կյանքով, մարդիկ զբաղված են առօրյա իրենց գործերով, և որևէ արտակարգ իրավիճակ չկա այստեղ:

Սարգիս Հարությունյան, Ստեփանակերտից

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG