Մատչելիության հղումներ

Հայ-ադրբեջանական սահման. անկանոն կրակահերթեր հայ դիրքապահների ուղղությամբ


ՀՀ ԶՈւ զինծառայողները հայ-ադրբեջանական սահմանին մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

ՀՀ ԶՈւ զինծառայողները հայ-ադրբեջանական սահմանին մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«ՀՀ Զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը և իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG