Մատչելիության հղումներ

Գյումրիի ռուսական ռազմակայանում ժամանակակից զինտեխնիկա է ներկայացվել


Գյումրիում ռուսական ռազմաբազայի զինվորականների, նրանց ընտանիքների համար կայազորի «Մեծ Ամրոց» ավանում անցկացվել է ռազմահայրենասիրական միջոցառում, հաղորդում է «Արմենպրես» գործակալությունը՝ հղում տալով ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը:

«Ռազմական փառքի» հուշահամալիրում ներկայացվել են «Т-72Б» տանկի, «БТР-80» զրահափոխադրիչի, «БМП-2» հետևակի մարտական մեքենաների, անօդաչու թռչող սարքերի համալիրի` «Тигр», «Леер», «Застава», «Гранат», «Орлан-10» և «Тахион», ինչպես նաև «Գրադ»-ի և «Սմերչ»-ի, «С-300В» զենիթահրթիռային համալիրի տեսակները:

Սպորտային ավանում անցկացված միջոցառումների ժամանակ մասնակիցները գնահատել են իրենց պատրաստվածության մակարդակը, մասնակցել են ընտանեկան սպորտային միջոցառումերին:

Հետախուզական ստորաբաժանման զինվորականները ցուցադրական ելույթներ են ունեցել, անցկացվել է անօդաչու թռչող սարքերի ուսումնամարզական ցուցադրություն: Այդ միջոցառմանը մասնակցել է 600 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG