Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանը հանդիպել է Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի հետ


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը մայիսի 2-ին հանդիպում է ունեցել Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հետ:

«Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, քննարկվել են վերջերս Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ գործողությունների և բանակաշինության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր», - ասված է ԼՂ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG