Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին՝ Վրաստանում իր տատի կրած դժվարությունների մասին


Միխեիլ Սաակաշվիլի, արխիվ
Միխեիլ Սաակաշվիլի, արխիվ

Վրաստանի նախկին նախագահը մոր, տատի և որդու հետ հյուրընկալվել էր ուկրաինական NewsOne հեռուստաընկերությունում։

Ուկրաինական NewsOne հեռուստաընկերությունը հյուրընկալել էր Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, նրա մորը, տատին և որդուն՝ շան հետ։

Ոչ քաղաքական բնույթի այդ հեռուստաշոուում Սաակաշվիլին պատմեց, թե տատն ինչ դժվարություններ է կրել իր պատճառով։

«Երբ ես արդեն նախագահ չէի, եկավ «Գազպրոմ»-ի բաժնետերը և սպառնաց քրեական գործ բացել իմ դեմ», - ասաց նա։

Նշենք, որ «Վրացական երազանք» դաշինքի հիմնադիր, Վրաստանի նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին «Գազպրոմ»-ի բաժնետեր է. ըստ վրացական լրատվամիջոցներում հրապարակված լուրերի, նրան է պատկանում ռուսական ընկերության մեկ տոկոս բաժնեմասը։

«Նա նախօրոք հայտարարել էր, թե ես 19 միլիարդ ունեմ, և սկսեց այն որոնել։ Գտան միայն չորս կոստյում և մեկ քաշմիրե վերարկու։ Կա նաև մի բնակարան, որը կառուցել է պապս, կառուցումը մինչև հիմա լիովին ավարտված չէ։ Տատիկիս այդ բնակարանի վրա կալանք դրեցին։ Նա նաև 16 տարվա Honda Rav 4 ուներ, այն ևս կալանեցին՝ քանի որ իմ հարստությունը չգտան, կալանք դրեցին տատիկիս 16 տարվա Honda-ի վրա։ Խաղողի այգի ունեի, որի վրա նույնպես կալանք դրեցին», - պատմեց Սաակաշվիլին։

Նրա տատը՝ Մզիա Ծերեթելին շարունակեց. - «Ինձ մոտեցան և հարցրեցին՝ «հիմա ի՞նչ ես անելու, երբ ամեն ինչի վրա կալանք է դրվել»։ Ես պատասխանեցի, որ ինձ այլևս բան չի մնում անելու, բացի նրանից, որ օլիգարխ Իվանիշվիլին գա, ինձ տանի իր ապարանքը և տեղավորի իր զեբրերի և պինգվինների հետ»։

Հաղորդավարի հարցին, թե ի՞նչ էր զգում, երբ Վրաստանում կատարած այդքան բարեփոխումներից, ազատ ընտրություններ հաստատելուց հետո Սաակաշվիլին պարտվեց, մայրը՝ Գիուլի Ալասանիան պատասխանեց. - «Իհարկե դա դժվար էր, ինչ-որ անշնորհակալ վերաբերմունք, բայց, միևնույն է, ես ժողովրդավարության կողմն եմ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG