Մատչելիության հղումներ

Հայ-ադրբեջանական սահմանին՝ անկանոն կրակահերթեր․ ՀՀ ՊՆ


ՀՀ ԶՈւ զինծառայողը հայ-ադրբեջանական սահմանին մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

ՀՀ ԶՈւ զինծառայողը հայ-ադրբեջանական սահմանին մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ, փոխանցում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG