Մատչելիության հղումներ

Առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրևներ, ամպրոպ և կարկուտ


Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում մայիսի 2-ին, իսկ մայիսի 3-6-ն առավելապես օրվա երկրորդ և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, իսկ մայիսի 3-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով: Առավելագույն ցերեկային ջերմաստիճանը կդիտվի մայիսի 5-ին Արարատի և Արմավիրի մարզերում, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի նախալեռներում և կկազմի +24...+26 աստիճան, տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Երևանում մայիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ մայիսի 3-6-ն առավելապես օրվա երկրորդ և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առավելագույն ցերեկային ջերմաստիճանը նույնպես կդիտվի մայիսի 5-ին և կկազմի +24...+26 աստիճան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG