Մատչելիության հղումներ

logo-print

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանի և կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի ուղեկցությամբ այսօր այցելել է կենդանաբանական այգի և ներկա գտնվել հերթական տարեշրջանի բացման միջոցառումներին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հրապարակած հաղորդագրության համաձայն, 2013-2015 թվականներին Երևանի քաղաքապետարանի ծրագրերով իրականացված այգու առաջին փուլի բարեկարգման աշխատանքների շրջանակում թարմացվել, նորոգվել են ենթակառուցվածքները, ընդլայնվել է կենդանաբանական այգու տարածքը, զգալիորեն բարելավվել են կենդանիների կեցության պայմանները: Այս գիշեր երկուսով ավելացել է կենդանիների թիվը. այգու վերաբացումը նշանավորվել է լույս աշխարհ եկած հայկական մուֆլոնի և Պոնի ցեղատեսակի ձիու ծնունդներով:

Մինչև տարեվերջ նախատեսվում է իրագործել կենդանաբանական այգու բարեփոխումների 2 –րդ փուլը, ինչը հնարավորություն կտա ավելացնել ազատավանդակներ ունեցող կենդանիների թիվը:

Այսօրվանից կենդանաբանական այգին այցելուների համար բաց կլինի մինչև 21:00-ն, իսկ տոմսարկղը կգործի մինչև 20:00-ն: Նշենք նաև, որ կենդանաբանական այգու մուտքը սահմանամերձ գյուղերի երեխաների համար ամբողջ տարին կլինի անվճար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG