Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ. Մարտունու ուղղությամբ ՊԲ զինծառայող է զոհվել, հրադադարի խախտումները շարունակվում են


Ադրբեջանի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման հետևանքով Լեռնային Ղարաբաղում արևելյան (Մարտունու) ուղղությամբ զոհվել է Պաշտպանության բանակի զինծառայող Աշոտ Շավարշի Զոհրաբյանը (ծնվ. 1991թ.), հայտնում է ԼՂ պաշտպանության նախարարությունը։

«ԼՂ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար դիմել են օպերատիվ իրադրության զարգացմանը համահունչ գործողությունների»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում։

Ըստ նույն հաղորդագրության՝ ապրիլի 30-ի մայիսի լույս 1-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետերից ու տարբեր տիպի նռնականետերից խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG