Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը ԼՂ հակամարտության կողմերին կոչ է անում՝ վերադառնալ խաղաղ գործընթացին


ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մարկ Թոներ, արխիվ
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մարկ Թոներ, արխիվ

Ամերիկայի Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է անում վերադառնալ խաղաղ կարգավորման գործընթացին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մարկ Թոները լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրմանը՝ կոչ անելով դադարեցնել բռնություններն ու վերսկսել խաղաղ կարգավորման գործընթացը:

«Մենք չենք ցանկանում բռնությունների աճ տեսնել: Մենք հոգնել ենք նման հարձակումներից և ցանկանում ենք տեսնել գործընթաց, որը կհանգեցնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մենք կողմերին կոչ ենք անում լիցքաթափվել և վերադառնալ խաղաղ կարգավորման գործընթացին»,- ասել է Թոները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG