Մատչելիության հղումներ

«Կոլցո» գործողության 25-րդ տարին. «Ադրբեջանը չհրաժարվեց հայատյաց քաղաքականությունից»


Ղարաբաղյան պատերազմի առաջին փախստականները Ստեփանակերտում, արխիվ
Ղարաբաղյան պատերազմի առաջին փախստականները Ստեփանակերտում, արխիվ

«25 տարի առաջ՝ 1991 թվականի ապրիլի 30-ին, ազդարարվեց Ադրբեջանի՝ հայ ժողովրդի դեմ որդեգրած պետական ահաբեկչության քաղաքականության հերթական դրսևորման մեկնարկը՝ Լեռնային Ղարաբաղի հյուսիսային շրջանի հայ բնակչության ոչնչացումը և հայրենազրկումը: Ադրբեջանի իշխանությունների կողմից մինչ օրս արդարացվող այդ գործողություններին կարելի է տալ միայն մեկ իրավական գնահատական՝ մարդկության դեմ հանցագործություն», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանությամբ հանդես գալով «Օղակ» («Կոլցո») գործողության 25-րդ տարելիցի կապակցությամբ։

«Օղակ» գործողության Ադրբեջանի զինված հրոսակախմբերի իրականացրած դաժանությունները և այդ գործողության մեջ խորհրդային բանակի ներգրավվածությունը համապատասխան գնահատականի են արժանացել միջազգային հանրության կողմից՝ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, ՌԴ, ԱՄՆ օրենսդիր մարմինների և Եվրախորհրդարանի համապատասխան բանաձևերում», - նշել է Քոչարյանը՝ շարունակելով. - «Այնուամենայնիվ, Ադրբեջանը չհրաժարվեց հայատյացության, ռասիստական քաղաքականությունից, ինչի վերջին վկայությունն են Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան և դրան ուղեկցող վայրագությունները»:

«Ադրբեջանի իշխանությունները իրենց ի սկզբանե որդեգրած ուժային քաղաքանությամբ, հայատյացությամբ և ահաբեկչական կազմավորումներին բնորոշ դաժանություններով ապացուցեցին, թե ինչու ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում», - շեշտել է Հայաստանի ԱԳ փոխնախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG