Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի փոխքարտուղարը ուկրաինական հակամարտության վերաբերյալ նոր տվյալներ է հրապարակել


ՄԱԿ-ի շենքը Նյու Յորքում
ՄԱԿ-ի շենքը Նյու Յորքում

2014 թվականի ապրիլից մինչ այժմ Ուկրաինայում զինված հակամարտության հետևանքով մահացել է 9 հազար 333 մարդ, վիրավորվել՝ 21 հազար 396-ը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Թայե-Բրուկ Զերուհինը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ:

ՄԱԿ-ի փոխքարտուղարի խոսքով, վերջին շաբաթներին ուկրաինական հակամարտության գոտում իրավիճակը կրկին սրվել է: Զերուհինը քննադատության է ենթարկել կողմերին՝ տարածաշրջան միջազգային դիտորդների մուտքը խոչընդոտելու համար, նշելով, որ նման խնդիրներ հիմնականում առաջանում են անջատականների վերահսկողության տակ գտնվող տարածքներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG