Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ի խորհրդի նիստում քննարկվել է ԼՂ-ում ստեղծված իրադրությունը


Լևոն Տեր-Պետրոսյան, արխիվ

Լևոն Տեր-Պետրոսյան, արխիվ

Այսօր տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) խորհրդի նիստ, որը վարել է ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: ՀԱԿ-ի գրասենյակի հաղորդագրության համաձայն, նիստի հիմնական թեման եղել է ղարաբաղյան հակամարտությունը, դրա շուրջ ձևավորված նոր իրավիճակը և հնարավոր զարգացումները:

Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի համատեքստում ներքաղաքական նոր իրավիճակի առաջացմանը և Ազգային ժողովում Հայ ազգային կոնգրեսի գործունեությանը: «Նիստին հրավիրված են եղել նաև գործընկեր Հայաստանի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները` ՀԺԿ-ի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG