Մատչելիության հղումներ

Իսպանիայի երեք քաղաքներ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը


Անմար կրակը Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, արխիվ
Անմար կրակը Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, արխիվ

Ապրիլի 27-28-ին Իսպանիայի Կարկախենտ, Ալակուաս և Էլդան քաղաքները պաշտոնապես ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը:

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, Կարկախենտի քաղաքային խորհրդում ներկայացված բոլոր հինգ քաղաքական ուժերը միաձայն կողմ են քվեարկել համապատասխան ինստիտուցիոնալ հայտարարության ընդունմանը:

«Ալակուասի քաղաքային խորհրդում հայտարարության քվեարկության ընթացքում ձեռնպահ են մնացել միայն Ժողովրդական կուսակցության (PP) և Ciudadanos-ի պատգամավորները, իսկ Էլդայում միակ դեմ քվեարկած կուսակցությունը Ciudadanos-ն էր», - ասված է Հայաստանի արտաքին գերատեսչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG