Մատչելիության հղումներ

logo-print

«Համախմբում»-ը դեմ է «վիճահարույց դրույթների առկայությամբ ԸՕ-ի ընդունմանը»


Վարդան Օսկանյան

Վարդան Օսկանյան

«Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ պատգամավորները հայտարարությամբ են հանդես եկել Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի նախագծի երեկվա քվեարկության կապակցությամբ՝ հայտնելով, որ դեմ են քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների կողմից վիճահարույց համարվող դրույթների առկայությամբ օրենքի ընդունմանը: «Ափսոսում ենք, որ օրենքի նախագծի շուրջ դեռևս չի կայացել կոնսենսուս, ինչի մասին հայտարարել են քննարկման ձևաչափի մասնակիցները», - ասված է հայտարարությունում։

Հայտարարության հեղինակները՝ Վարդան Օսկանյանը, Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը և Վահե Հովհաննիսյանը պնդում են, որ քվեարկությունը տեղի է ունեցել Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի աննախադեպ խախտմամբ, քանի որ օրենքով սահմանված կարգով հնարավորություն չի տրվել պատգամավորներին քվեարկությունից առաջ հանդես գալ վարման կարգով․ - «Ի թիվս մյուս պատգամավորների, «Համախմբման» ներկայացուցիչը ևս զրկվեց վարման կարգով կարևոր հայտարարություն անելու հնարավորությունից: Նման կարևորագույն օրենքը չպետք է ընդունվի օրենքի խախտումով, արհեստականորեն ստեղծված անառողջ մթնոլորտի պայմաններում և այն դեպքում, երբ մի շարք պատգամավորներ նույնիսկ չեն հասցրել քվեարկել»:

Պատգամավորները նշում են, որ կարևորում են Ընտրական օրենսգրքի ընդունումը կոնսենսուսային մթնոլորտում և հանդես են գալու իրենց առաջարկներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG