Մատչելիության հղումներ

Պերմյակովն ընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը


Վալերի Պերմյակովը դատարանի դահլիճում, արխիվ

Վալերի Պերմյակովը դատարանի դահլիճում, արխիվ

Գյումրիում ընթացող դատական նիստում այսօր ավարտվեց Ավետիսյանների սպանության գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովի նախաքննական ցուցմունքների հրապարակումը։

Ամբաստանյալի պաշտպան Էդուարդ Աղաջանյանի հարցին, թե ցուցմունքներ տալիս ճնշումներ եղե՞լ են, Պերմյակովը պատասխանեց, որ ոչ։

Ամբաստանյալն ընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը։ Հնչող հարցերին կարճ պատասխանեց՝ «չգիտեմ», «չեմ հիշում», «չեմ ցանկանում», «այո», «ոչ»։

Նա հրաժարվեց նաև «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում արված գրառումներից՝ ասելով, որ դրանք ինքը չի գրել։

Հարցին, թե ի վերջո ի՞նքն է սպանել Ավետիսյաններին, ասաց՝ այո։ Ճշտող հարցերին, թե մենա՞կ է դա արել, և արդյո՞ք իրեն դրդել են այդ քայլին, Պերմյակովը հրաժարվեց պատասխանել։

Փաստաբան Միհրան Պողոսյանի հարցին՝ «եթե իմանայիր, որ մեկը յոթ հոգու է սպանել, ի՞նչ կասեիր այդ մարդու մասին», ամբաստանյալը արձագանքեց․ - «Կասեի, որ հոգեկան հիվանդ է, բայց ես այդպիսին չեմ»։

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG