Մատչելիության հղումներ

28 ամսվա ազատազրկում՝ Էրդողանին «վիրավորած» թուրք լրագրողին


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի դատարանը 24-ամյա լրագրող Հիլյալ Քալաֆաթին 28 ամսվա ազատազրկման է դատապարտել՝ նրան մեղավոր ճանաչելով երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանին վիրավորելու մեջ:

Ափյոնքարահիսար քաղաքի ռադիոկայաններից մեկում աշխատող լրագրողը 2015 թվականի մարտին Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակել էր մի քանի հաղորդագրություն, որոնցից մեկը, ըստ թուրքական դատախազության, պարունակել է նախագահի հասցեին ուղղված վիրավորական արտահայտություն: Քալաֆաթը ջնջել էր հաղորդագրությունը, սակայն քաղաքացիներից մեկը հասցրել էր այդ մասին տեղյակ պահել կառավարությանը:

Դատարանում երիտասարդ լրագրողը հայտարարել է, թե զղջում է տեղի ունեցածի համար՝ վստահեցնելով, որ չարամտություն չի ունեցել: Դատարանը ի գիտություն է ընդունել հայտարարությունը և որոշում է կայացրել մեղմել պատիժը․ ըստ այդմ՝ Քալաֆաթը բանտ կտեղափոխվի, եթե հինգ տարվա ընթացքում նման խախտում թույլ տա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG