Մատչելիության հղումներ

Գյումրիում կշարունակվի Պերմյակովի դատը


Վալերի Պերմյակովը դատարանի դահլիճում, արխիվ

Վալերի Պերմյակովը դատարանի դահլիճում, արխիվ

Այսօր Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում կշարունակվի Ավետիսյանների սպանության գործով դատը։

Դատարանն այսօր կշարունակի հրապարակել գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովի նախաքննական ցուցմունքները։

Հիշեցնենք, մեղադրյալը հրաժարվել էր դատարանում ցուցմունք տալուց։ Նա ռուս և հայ իրավապահների կողմից հարցաքննվել է 17 անգամ:

Նախորդ նիստի ժամանակ նախաքննական մի քանի ցուցմունքներում ի հայտ էին եկել նոր հակասություններ, օրինակ, Պերմյակովն Ավետիսյանների տուն մտնելու տարբեր պատճառներ էր նշել, կամ մի ցուցմունքում ասել էր, թե երկամյա Հասմիկ Ավետիսյանին սվին դանակով է սպանել, մեկ այլ ցուցմունքում ասել էր՝ կրակոցով:

Նախատեսվում է, որ այսօր մեղադրյալի նախքննական ցուցմունքների հրապարակումը կավարտվի։ Հնարավոր է, որ փաստաբանները հանդես գան նոր միջնորդություններով։

Մանրամասներն՝ ավեի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG