Մատչելիության հղումներ

Ծննդկանի մահվան դեպք Երևանի բժշկական կենտրոններից մեկում


Երեկ Երևանի «Սլավմեդ» բժշկական կենտրոնում ծննդկան է մահացել: Առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ բժշկական կենտրոնի տնօրինությունը արձանագրված դեպքի մասին տեղեկացրել է նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, ակադեմիկոս Ռազմիկ Աբրահամյանին: Իրավապահ մարմիններին տրամադրվել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նույն օրը` ապրիլի 28-ին հրավիրել է խորհրդակցություն «Սլավմեդ»-ի տնօրենի, պատասխանատու բուժանձնակազմի և ոլորտի առաջատար մասնագետների մասնակցությամբ:

Գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգը նախարարին զեկուցել է, որ 37-ամյա կինը մահացել է հետծննդյան շրջանում: Ներկա պահին գործը նախաքննության վարույթում է, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, եզրակացությունից հետո նոր հնարավոր կլինի հստակեցնել մահվան պատճառը, ասված է հաղորդագրությունում:

Խորհրդակցության ընթացքում նախարարն ընդգծել է, որ մայրական և մանկական մահացության յուրաքանչյուր դեպք գտնվում է իր ուշադրության կենտրոնում, հանձնարարել է կատարել դեպքի մասնագիտական անաչառ և օբյեկտիվ ուսումնասիրություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG