Մատչելիության հղումներ

Իրանը ՄԱԿ-ի միջամտությունն է խնդրում իր սառեցված ակտիվները ստանալու համար


Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆ, արխիվ

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆ, արխիվ

Իրանը դիմել է ՄԱԿ-ի ղեկավարությանը՝ խնդրելով միջամտել, որպեսզի Միացյալ Նահանգները ապասառեցնի ամերիկյան բանկերում պահվող իրանական սառեցված ակտիվները։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին ուղղած նամակում Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կոչ է արել նրան օգտագործել իր ազդեցությունը՝ «համոզելու ամերիկյան կառավարությանը հետևել միջազգային պարտավորություններին»։

Ավելի վաղ, Միացյալ Նահանգների գերագույն դատարանը հրաժարվել է Իրանի կենտրոնական բանկին վերադարձնել 2 միլիարդ դոլար սառեցված ակտիվները՝ պատճառաբանելով, որ այս գումարը պետք է տրվի ամերիկյան ընտանիքներին, որոնց հարազատները զոհ են դարձել 1983-ին Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչությանը։ Ավելի քան 1000 ամերիկացիներ պահանջել են փոխհատուցում ահաբեկչության համար, որի կազմակերպմանը, ինչպես նրանք են պնդում, մասնակցել է Իրանը։

Ամերիկյան խաղաղապահների զորամասը 1983-ի հոկտեմբերի 23-ին ենթարկվել է հարձակման։ Զոհվել է 241 ամերիկացի զինվորական, ընդհանուր առմամբ զոհվել է 300 խաղաղապահ, որոնք ՄԱԿ-ի առաքելությունն էին իրականացնում Լիբանանում քաղաքացիական պատերազմի ժամանակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG