Մատչելիության հղումներ

ԼՂ ՊԲ. Օրվա ընթացքում պահպանված հրադադարը հակառակորդը երեկոյան խախտել է


ԼՂ ՊԲ հրետանային ստորաբաժանումը շփման գծում, ապրիլ, 2016թ.

ԼՂ ՊԲ հրետանային ստորաբաժանումը շփման գծում, ապրիլ, 2016թ.

Ապրիլի 28-ի օրվա ընթացքում պահպանված կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդը խախտել է ժամը 20-ի սահմաններում, փոխանցում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանական զինուժը 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետերից վերսկսել է հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված Պաշտպանության բանակի մարտական դիրքերի արկակոծումը:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ձեռնարկում են կանխարգելիչ գործողություններ, փոխանցում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG