Մատչելիության հղումներ

Շավարշ Քոչարյանը «ջղաձիգ» է որակում Ռեջեփ Էրդողանի հայտարարությունը


ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյան, արխիվ
ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյան, արխիվ

Թուրքիայի նախագահի վերջին հայտարարությունը խոստովանություն է առ այն, որ Հայոց ցեղասպանությունից հարյուր տարի անց էլ Թուրքիայի ղեկավարության մտածելակերպը չի փոխվել, ասել է Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։

«Թուրքիայի նախագահը փորձում է սպառնալ Հայաստանին՝ կապակցելով Թուրքիայում բնակվող հայության կախվածությունը երկրի իշխանություններից և այս տարվա ապրիլի 24-ին արված իր ժխտողական հայտարարությունը», - արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ ընդգծել է Քոչարյանը Tert.am լրատվական կայքի հարցին ի պատասխան։

«Ըստ այդ հայտարարության՝ Ադրբեջանը նման չէ ոչ հարևան պետություններին, ոչ էլ Ուկրաինային: Մնում է ավելացնել, որ Ադրբեջանը իր այլատյացությամբ, ապակայունության և արյունահեղության ալիք տարածելու մոլուցքով ու ցեղասպան մոտեցումներով նման է և նույնական մեկ պետության՝ Թուրքիայի հետ», - շարունակել է Հայաստանի ԱԳ փոխնախարարը՝ ամփոփելով. - «Թե՛ Անկարայի, թե՛ Բաքվի նմանատիպ ջղաձիգ հայտարարություններն արտահայտությունն են իրենց ռասիստական քաղաքականության արդյունքում միջազգային ասպարեզում խորը մեկուսացման մեջ հայտնվելու սարսափի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG