Մատչելիության հղումներ

logo-print

Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած բանաձևը երկրի արտգործնախարարն ընդունել է ի գիտություն


Ֆրանսիայի արտգործնախարարը ի գիտություն է ընդունել Ազգային ժողովի պատգամավորների քվեարկությամբ ընդունված բանաձևը, որով վերջիններս կոչ են արել երկրի կառավարությանը չեղյալ հայտարարել Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցները:

«Փարիզի դիրքորոշումն առայժմ անփոփոխ է», - հայտարարել է ֆրանսիական դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը: - «Մենք ի գիտություն ենք ընդունել Ազգային ժողովի ընդունած բանաձևը, որը կառավարությանը կոչ է անում չեղարկել Ռուսաստանի նկատմամբ սահմանափակումները»:

Բանաձևի քվեարկությանը մասնակցել է 101 պատգամավոր, որոնցից 55-ը քվեարկել են կողմ, 44-ը՝ դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG