Մատչելիության հղումներ

Քիչ առաջ ձայների 98 կողմ, 9 դեմ և 5 ձեռնպահ հարաբերակցությամբ, Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը: Քվեարկությունը, սակայն, առաջին փորձից չհաջողվեց, և պատգամավորները ստիպված եղան վերաքվեարկել:

Նախագծին դեմ արտահայտվեցին Էդմոն Մարուքյանը, Տիգրան Ուրիխանյանը, Վարդան Օսկանյանը և ՀԱԿ խմբակցության 6 անդամներ, նույն խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը կողմ քվեարկեց նախագծին:

Քվեարկությունն անցավ թեժ մթնոլորտում: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մինչ քվեարկությունն այդպես էլ վարման կարգով որևէ պատգամավորի ձայն չտվեց, ինչը, ըստ ընդդիմադիր պատգամավորների, ԱԺ կանոնակարգ օրենքի կոպիտ խախտում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG