Մատչելիության հղումներ

Հալեպի հիվանդանոցներին օդուժի հարվածների հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել


Սիրիա - Օդային հարվածների հետևանքով ավերված «Ալ-Քուդս» հիվանդանոցը Հալեպում, 28-ը ապրիլի, 2016թ․

Սիրիա - Օդային հարվածների հետևանքով ավերված «Ալ-Քուդս» հիվանդանոցը Հալեպում, 28-ը ապրիլի, 2016թ․

«Բժիշկներ առանց սահմանների» ֆրանսիական կազմակերպությունը հաղորդում է, որ սիրիական Հալեպ քաղաքի վրա օդային հարձակումների հետևանքով մահացել է առնվազն 14 հիվանդ և 6 բուժաշխատող:

Հաղորդագրության համաձայն՝ օդային հարձակումները տեղի են ունեցել ապրիլի 27-ին ուշ երեկոյան: Կազմակերպությունը իր օգնությունն է առաջարկում ավերված հիվանդանոցին:

«Մարդու իրավունքների սիրիական դիտարան» իրավապաշտպան խումբը, որը տեղակայված է Լոնդոնում, նույնպես հայտարարում է հիվանդանոցում 20 մարդու մահվան մասին, որոնց թվում երեք երեխաներ են և վերջին մանկաբույժը, ով աշխատում էր ապստամբների կողմից վերահսկվող շրջանում:

Այսպիսով, ռուսական զինուժի աջակցությունը վայելող Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի և ապստամբների միջև մարտերի ժամանակ զոհված քաղաքացիական անձանց թիվը ապրիլի 22-ից ի վեր հասել է 133-ի: Սիրիացի իրավապաշտպանների տվյալներով՝ 84 քաղաքացիական անձ զոհվել է կառավարական օդուժի հարձակումների, 49 հոգի էլ՝ ապստամբների ռմբակոծությունների հետևանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG