Մատչելիության հղումներ

logo-print

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը իր կայքում հրապարակել է վերևից արված լուսանկարներ, պնդելով, որ դրանցում նշված բոլոր ռազմական օբյեկտները, «համաձայն միջազգային իրավունքի սկզբունքների (Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին 1949թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի առաջին արձանագրություն, Հոդված 52)», ղարաբաղյան զինված ուժերի համար հանդիսանում են լեգիտիմ թիրախներ:

Նկարներում պատկերված՝ ադրբեջանական զինուժի հրետանային մարտկոցները, ըստ Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության նշումների, ընդամենը մի քանի տասնյակ, ամենաշատը՝ շուրջ հարյուր մետր են հեռու Զանգիշալը և Չեմենլի բնակավայրերից:

«Ադրբեջանի զինված ուժերը, ի խախտումն նույն արձանագրության Հոդված 58-ի, չեն խուսափել բնակեցված շրջաններում կամ դրանց մերձակա վայրերում ռազմական օբյեկտներ տեղակայելուց», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG