Մատչելիության հղումներ

ԱՄՆ Պետդեպ․ Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի


ՄՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակ Մարկ Թոներ, արխիվ

ՄՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակ Մարկ Թոներ, արխիվ

Ղարաբաղյան շփման գծում փխրուն հրադադարի հաստատումը սկզբում քաջալերող էր, քանի որ թվում էր, թե այն պահպանվում է, սակայն ակնհայտորեն լարվածությունը մնում է: Այդ մասին հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի փոխխոսնակ Մարկ Թոները չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ:

Ի պատասխան հրադադարի խախտումներին վերաբերող հարցի՝ նա հայտնել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարը զրուցել է Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը այցելել է տարածաշրջան:

«Մենք կապի մեջ ենք մնում երկու կառավարությունների, այս հակամարտության բոլոր կողմերի հետ, և մեր ուղերձը մնում է նույնը՝ մենք խստագույնս դատապարտում ենք որևէ բռնություն Լեռնային Ղարաբաղի շփման գծում և անհրաժեշտ ենք համարում հնարավորինս շուտ վերադառնալը խաղաղ գործընթացին», - ասել է Թոները՝ շեշտելով․ - «Լեռային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG