Մատչելիության հղումներ

logo-print

Թրամփը «ընտրվելու դեպքում կբարելավի Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերությունները»


ԱՄՆ - Դոնալդ Թրամփը ելույթ է ունենում Վաշինգտոնում, 27-ը ապրիլի, 2016թ․

ԱՄՆ - Դոնալդ Թրամփը ելույթ է ունենում Վաշինգտոնում, 27-ը ապրիլի, 2016թ․

Հանրապետական կուսակցությունից Միացյալ Նահանգների նախագահի թեկնածուի առաջատար հավակնորդ Դոնալդ Թրամփը երեկ Վաշինգտոնում հայտնել է, որ ընտրվելու դեպքում կփորձի բարելավել ԱՄՆ-ի հարաբերությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ:

Թեպետ Միացյալ Նահանգները «լրջագույն տարաձայնություններ» ունի Ռուսաստանի հետ, այդուհանդերձ, Թրամփը կարծում է, որ հնարավոր է նվազեցնել ներկայիս իրավիճակի լարվածությունը «ուժի տեսանկյունից»՝ կողմերի միջև «ընդհանուր շահեր գտնելով»:

Թրամփի պնդմամբ՝ Բարաք Օբամայի վարչակազմի քաղաքականության հետևանքով «Իրանը շատ կարճ ժամանակահատվածում մեծ հզորություն ձեռք բերեց», իսկ Իրաքում, Եգիպտոսում և Լիբիայում թույլ տրված սխալները տարածաշրջանը գցեցին քաոսի մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG