Մատչելիության հղումներ

Ռուսաստանը առաջարկում է «սև ցուցակում» ընդգրկել Սիրիայի ապստամբների երկու խմբավորում


Սիրիա - «Ջաիշ ալ-Իսլամ» («Իսլամի բանակ») խմբավորման զինյալը Դամասկոսի արվարձաններից մեկում, մարտ, 2016թ․

Սիրիա - «Ջաիշ ալ-Իսլամ» («Իսլամի բանակ») խմբավորման զինյալը Դամասկոսի արվարձաններից մեկում, մարտ, 2016թ․

Ռուսաստանը ՄԱԿ-ին առաջարկել է «սև ցուցակում» ներառել Սիրիայի ապստամբական երկու՝ «Ջաիշ ալ-Իսլամ» և «Ահրար ալ-Շամ» խմբավորումները, պատճառաբանելով, որ դրանք կապեր ունեն «Իսլամական պետություն» և «Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորումների հետ:

Միացյալ Նահանգները, սակայն, դեմ է այս առաջարկին, համարելով, որ դա կվտանգի Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման ջանքերը:

ՄԱԿ-ի պատվիրակներից մեկը Reuters լրատվական գործակալությանը ասել է, թե այս քայլով Ռուսաստանը փորձում է «պառակտել ընդդիմությունը», մինչդեռ ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուրկինը բացատրել է՝ իրենք կասկածում են, թե հիշյալ խմբավորումները հարգում են հրադադարի ռեժիմը և նպաստում են խաղաղ բանակցությունների գործընթացին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG