Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին


Ապրիլի 27-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված՝ Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին:

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, նշվում է․ - «Նախարար Նալբանդյանը դեսպաններին ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը և դրա հետևանքների հաղթահարմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը»:

Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է 1994-1995թթ. զինադադարի հաստատման և դրա ամրապնդման մասին անժամկետ համաձայնագրերի խախտման անթույլատրելիությունը, դրանց անվերապահ կատարման անհրաժեշտությունը:

Այնուհետև Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանել էհանդիպմանը ներկա դեսպանների բազմաթիվ հարցերի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG