Մատչելիության հղումներ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հաշվարկներով, սպառողների համար 1խմ․ գազի սակագինը կնվազեցվի 10 դրամով, իսկ 10,000խմ․-ից ավելի ծախսող սպառողների սակագինը 277 դոլարից կնվազի 256-57 դոլարի: Այսօր այս մասին վարչապետը հայտարարեց Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ:

«Իհարկե, եթե գեներացիաների գազի գինը իջեցնում են, իհարկե դա կբերի նաև էլեկտրաէներգիայի սակագնի իջեցում, բայց դրա մասին հիմա վաղ է խոսել», - այսօր հայտարարեց վարչապետը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջիկայում այս հարցով որոշում է կայացնելու:

Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ, ապրիլի 1-ից Հայաստան առաքվող գազի գինը սահմանին կնվազի 15 դոլարով՝ 1000 խմ-ի դիմաց 165-ից դառնալով 150 դոլար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG