Մատչելիության հղումներ

ՊԲ․ «Հյուսիսարևելյան ուղղությամբ նկատվել է հակառակորդի տեխնիկայի շարժ»


«Օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հաստատված հարաբերական անդորրը ժամը 17:40-ի սահմաններում խախտվել է հակառակորդի կողմից: Ադրբեջանական զինուժը 82 միլիմետրանոց ականանետերից սկսել է արկակոծել Մարտակերտի ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերը (14 արկ)», - տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարությունը՝ քիչ առաջ տարածված հաղորդագրությամբ:

«Շփման գծի հյուսիսարելյան ուղղությամբ նկատվել է նաև հակառակորդի տեխնիկայի շարժ», - նաև ասված է հաղորդագրությունում, - «ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ուշադիր հետևում են առաջնագծում տեղի ունեցող զարգացումներին և իրենց պատժիչ գործողություններով ճնշում հակառակորդի ակտիվությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG