Մատչելիության հղումներ

Արման Թաթոյանը չհայտարարված այցով եղել է «Նուբարաշեն»-ում


Արման Թաթոյան, արխիվ
Արման Թաթոյան, արխիվ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր չհայտարարված այցով եղել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փոխանցմամբ, այցի ընթացքում պաշտպանն առանձնազրույցներ է ունեցել քրեակատարողական հիմնարկում պահվող և իրեն բողոք հասցեագրած կալանավորված անձանց և դատապարտյալների հետ, ինչպես նաև անմիջականորեն ծանոթացել է կալանավայրում պահման պայմաններին:

Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է նաև քրեակատարողական հիմնարկի ղեկավար անձնակազմի հետ և քննարկել պահման պայմաններին առնչվող մի շարք հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG