Մատչելիության հղումներ

Լուկաշևիչ. Ռուսաստանը հնարավոր է համարում Երևանի և Բաքվի զինվորականների միջև շփումները


Ալեքսանդր Լուկաշևիչ

Ալեքսանդր Լուկաշևիչ

ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել է, որ Ռուսաստանը հնարավոր է համարում Երևանի և Բաքվի զինվորականների միջև շփումները, սակայն բարձր մակարդակով հանդիպման մասին չի խոսվում:

«Առայժմ չեմ լսել նման հանդիպման նախապատրաստման մասին․ այստեղ հարկավոր է հաշվի առնել հակամարտության գոտում լարվածության աճը: Այդ լարվածությունը էականորեն հետ շպրտեց կողմերի միջև ուղղակի երկխոսության գործընթացը», - ՏԱՍՍ -ի փոխանցմամբ, ասել է նա՝ հավելելով. - «Այդուհանդերձ Ռուսաստանի միջամտությամբ հնարավոր եղավ կասեցնել առճակատումը։ Առավել հավանական է, որ խոսվի զինվորականների միջև շփումները շարունակելու մասին»:

Նա նաև փոխանցել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ամենայն հավանականությամբ, Վիեննայում հանդես կգան Ղարաբաղի իրավիճակի մասին զեկույցով և կներկայացնեն իրենց հետագա գործողությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG