Մատչելիության հղումներ

Պարզվել է Հալաբյանում ավտոբուսի պայթյունի երկրորդ զոհի ինքնությունը


Իրավապահները պարզել են պայթյունի երկրորդ զոհի ինքնությունը, նա 55-ամյա Ռուբեն Բալյանն է, ում տանը «Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ է հայտնաբերվել:

Ռուբեն Բալյանը Հայաստանի քաղաքացի է, նախկինում երկու անգամ դատված: Նախօրեին, նրա տանը հայտնաբերվել էր «Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, պայթուցիչ սարքեր (դետոնատոր) և տարբեր տեսակի էլեկտրասարքավորումներ։ «Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութի տարրեր, հետքեր իրավապահները հայտնաբերվել էին նաև ավտոբուսի վրա:

Հայտնի է, որ Բալյանը կենցաղային հողի վրա դժգոհություն է ունեցել ազգականներից և պատրաստվել է պայթուցիկն օգտագործել նրանց դեմ: Առայժմ, սակայն, չի հստակեցվում, արդյոք հենց այս միջադեպն է կապված ավտոբուսի պայթյունի հետ:

Ապրիլի 25-ին ուշ երեկոյան Հալաբյան փողոցում պայթած ավտոբուսում եղել է 10 մարդ՝ վարորդը և 9 ուղևոր, որոնցից 2-ը տեղում մահացել են:

Մանրամասներն՝ այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG