Մատչելիության հղումներ

Կրեմլը «լավատես չէ» ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ հարաբերությունների հարցում


Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն միջազգային անվտանգության հարցերին նվիրված մոսկովյան հինգերորդ խորհրդաժողովում ունեցած ելույթում հայտարարել է, որ ապրիլի 20-ին կայացած ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի շրջանակներում կայացած բանակցությունները «լավատեսություն չեն ներշնչում» ՆԱՏՕ-ի և Եվրոպական միության հետ Կրեմլի հարաբերությունների բարելավման առումով:

Բրյուսելում ՆԱՏՕ-ի դեսպանների և Ռուսաստանի ներկայացուցչի միջև ապրիլի 20-ին կայացած բանակցությունները առաջինն էին Ղրիմի բռնակցումից ի վեր: 2014-ի ապրիլի 1-ին ՆԱՏՕ-ն միակողմանիորեն կասեցրել էր ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ՝ դա պատճառաբանելով Ղրիմում և Ուկրաինայի արևելքում Ռուսաստանի ունեցած դերով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG