Մատչելիության հղումներ

logo-print

Սեյրան Օհանյանը Մոսկվայում հանդիպել է Իրանի պաշտպանության նախարարին


Լուսանկարը՝ Հայաստանի պաշտպանության նախարարության

Լուսանկարը՝ Հայաստանի պաշտպանության նախարարության

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր Մոսկվայում անցկացվող անվտանգության հարցերով ամենամյա միջազգային համաժողովի ընթացքում հանդիպել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեին Դեհղանի հետ:

Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, կողմերը մտահոգություն են հայտնել Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ ուժերի շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ և կարևորել լարվածության թուլացման ու փոխվստահության մթնոլորտի հաստատման անհրաժեշտությունը:

«Երկուստեք նշվել է, որ ապրիլյան քառօրյա պատերազմի արդյունքները ևս մեկ անգամ ապացուցեցին արցախյան հակամարտության ռազմական լուծման անհնարինությունը», - ասված է հաղորդագրությունում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության առկա վիճակին ու հետագա զարգացման հեռանկարներին առնչվող հարցերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG