Մատչելիության հղումներ

Անջեյ Կասպշիկը պարբերաբար տեղեկացվում է շփման գծում իրավիճակի մասին. ՀՀ ՊՆ


ՀՀ ՊՆ վարչական համալիրը

ՀՀ ՊՆ վարչական համալիրը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է՝ այս պահի դրությամբ առաջնագծում իրադրությունը շարունակում է մնալ լարված, ինչի վերաբերյալ պարբերաբար տեղեկացվում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը:

«Դեսպանի հետ ապրիլի 26-ի երեկոյան հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Հանդիպման ընթացքում ներկայացվել է ղարաբաղա-ադրբեջանական զինված դիմակայության գոտում տիրող իրավիճակը և Ադրբեջանի սադրիչ գործողությունները: Ընդգծվել է ԵԱՀԿ-ի դերը զինված դիմակայության գոտում լարվածության թուլացման գործում, ինչպես նաև մոնիտորինգային և միջադեպերի հետաքննության մեխանիզմների շուտափույթ ներդրման անհրաժեշտությունը»,- փոխանցում է Հայաստանի պաշտպանական գերատեսչության պաշտոնական կայքը։

Ըստ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հաղորդագրության՝ ապրիլի 26-ին՝ օրվա ընթացքում և այս պահի դրությամբ Ադրբեջանը շարունակում է ինտենսիվ հրետակոծության ենթարկել ինչպես ողջ առաջնագիծը, այնպես էլ խաղաղ բնակավայրերը` կիրառելով տարբեր տրամաչափի ականանետեր, թնդանոթներ, Գրադ կայանքներ և զենիթահրթիռային համալիր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG