Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիայի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, թե երկիրը կրոնական սահմանադրության կարիք ունի


Թուրքական խորհրդարանի խոսնակ, իշխող կուսակցության ներկայացուցիչ Իսմայիլ Ղահրամանը կոչ է արել գործող աշխարհիկ սահմանադրությունը փոխարինել կրոնականով:

«Մենք մահմեդական երկիր ենք, համապատասխանաբար՝ պետք է ունենանք կրոնական սահմանադրություն»,- հայտարարել է Ղահրամանը Ստամբուլում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:

Թուրքական լրատվամիջոցները հիշեցնում են, որ իշխող կուսակցության ներկայացուցիչները բազմիցս են հանդես եկել նման առաջարկով՝ փոխել 1982 թվականի նոյեմբերին ընդունված մայր օրենքը, որում բացակայում է կրոնական տարրը:

Ընդդիմությունը քննադատում է իշխող կուսակցության այս հայտարարությունները:

«Մերձավոր Արևելքում տիրող քաոսը հետևանքն է կրոնը քաղաքականություն դարձնող անձանց գործունեության, ինչպես դուք եք ցանկանում անել», - թվիթերյան իր էջում արձագանքել է ընդդիմադիր Հանրապետա-ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG