Մատչելիության հղումներ

Հանրահայտ հեռուստալրագրողը զրկվել է Ուկրաինայում աշխատելու թույլտվությունից


Լրագրող և հեռուստահաղորդավար Սավիկ Շուստերը այսուհետ Ուկրաինայում աշխատելու իրավունք չունի, այս մասին ասվում է 3S.tv հեռուստաալիքի իրավաբանական դեպարտամենտի տնօրեն Տատյանա Կամազինի հայտարարությունում, որը տեղադրված է հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջում:

«Երեկ չեղարկվել է Շուստերի՝ Ուկրաինայում աշխատելու թույլտվության արտոնագիրը: Աշխատելու թույլտվությունը տրվել է մի քանի շաբաթ առաջ», - նաև ասվում է հայտարարությունում:

Ուկրաինայի համապատասխան պատկան մարմինները առայժմ չեն մեկնաբանել որոշումը:

Հիշեցնենք՝ ռուսաստանցի հայտնի լրագրող Շուստերը ներկայումս 3S.tv-ում վարում է Ուկրաինայում բարձր վարկանիշ ունեցող "Шустер Live" քաղաքական շոուն:

Մեկնաբանելով աշխատելու արգելքի մասին որոշումը` Շուստերը հայտարարել է․ - «Ճնշումները սկսվել են վաղուց, և սա արդյունքներից մեկն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG